ՄԱԿ-ում գնահատել են համավարակի թողած հետեւանքները արաբական երկրների տնտեսության վրա

14:07   02 Ապրիլ 2020    209

ՄԱԿ-ում գնահատել են արաբական երկրների համար տնտեսական հետևանքները՝ նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCWA) գործադիր քարտուղար Ռոլա Դաշտիի զեկույցում, որը հրապարակվել է ՄԱԿ-ի հանձնաժողովի կայքում:

Փաստաթղթում ասվում է, որ համավարակը կհանգեցնի արաբական երկրներում 8,3 միլիոն մարդու աղքատացման: Բացի այդ, ավելի քան 50 միլիոն քաղաքացի հումանիտար օգնության կարիք կունենա, որից 24 միլիոնը փախստականներ կամ ներքին տեղահանվածներ են:

Զեկույցում ասվում է նաև, որ 1,9 միլիոն մարդ սննդի պակաս կունենա:

Նման ցուցանիշների պատճառ Դաշտին անվանում է «նվազագույն սոցիալական պաշտպանության բացակայությունը» մի շարք երկրներում: Զեկույցի հեղինակը մեջբերում է նաև այն տվյալները, որ հունվարից մարտ ամիսներին արաբական երկրները համավարակի ընթացքում կորցրել են 420 միլիարդ դոլար, ինչը նպաստում է գործազրկության աճին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանը հայտարարեց Ուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է, որին պաշտոնապես տրվել է COVID-19 անվանումը: Մարտի 11-ին ԱՀԿ-ը հայտարարեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները