ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվել են մինչև ապրիլի 30-ը

20:01   02 Ապրիլ 2020    211

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի ընթացքում հայտարարել է ոչ աշխատանքային օրերը աշխատավարձերի պահպանման սկզբունքով մինչև ապրիլի 30-ը երկարաձգելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Կշարունակեն աշխատել իշխանության մարմինները, չընդհատվող արտադրությամբ ձեռնարկությունները, բուժհաստատությունները և դեղատները, առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, կենսաապահովման բոլոր ծառայությունները»,- ասել է Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հավելյալ լուծումներ կտրվեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Ոչ աշխատանքային ժամանակահատվածը կարող է նաև կրճատվել:

ՌԴ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի վտանգը պահպանվում է: «Ինչպես ենթադրում են մասնագետները, համաճարակի գագաթնակետն աշխարհում դեռ չի անցել, այդ թվում և մեր երկրում: Իշխանություններին դեռևս հաջողվում է անվտանգության մեջ պահել ավագ սերնդի ներկայացուցիչներին և երեխաներին, սակայն հաղթահարել իրավիճակը Մոսկվայում՝ դեռևս չի ստացվում»,- հավելել է Պուտինը:

Բացի այդ, նախագահի խոսքով՝ համաճարակի դեմ արդյունավետ պայքարին նպաստում է ինչպես ռուսական, այնպես էլ այլ երկրների փորձը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները