Էկվադորի ամենամեծ ջրվեժն անհետացել է

20:16   02 Ապրիլ 2020    217

Էկվադորի ամենամեծ ջրվեժն, ամենայն հավանականությամբ, անհետացել է, երբ գետնի տակ առաջացած փոսը կլանել է դրա ջրի աղբյուրի մի մասը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ խոսքը Սան Ռաֆայել ջրվեժի մասին է, որը նշանավոր զբոսաշրջային վայր է երկիր այցելողների համար: ՆԱՍԱ-ի տվյալներով՝ այն տասնյակ հազարավոր այցելուներ է ունենում ամեն տարի: Ջուրն այստեղ ցած է գահավիժում 45 մետր բարձրությունից՝ լցնելով լողավազանի տեսք ունեցող գոգավորությունը:

Ներկա պահին ուշագրավ ջրային հուշարձանը վերածվել է ջրի բարակ շթի, ինչից հետո ջրվեժը հանվել է երկրի զբոսաշրջային ուղղությունների ցանկերից:

Էկվադորի շրջակա միջավայրի նախարարության փորձագետները կարծում են, որ ջրվեժի հոսքը բարակել է փետրվարին, երբ ջուրն սկսել է հոսել հակառակ ուղղությամբ՝ փոխելով երկրի ընդերքով հոսող գետի կառուցվածքը: Այնումենայնիվ, մասնագետները նշում են, որ ներկա պահին չեն կարող պարզել կատարվածի պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները