Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը խախտողներին

21:04   02 Ապրիլ 2020    277

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:

նա իր մտահոգությունն է հայտնել բժիշկների նկատմամբ բացասական վերաբերմունքի առնչությամբ՝ նշելով, որ այն լուրջ հանցագործություն է և չի հանդուրժվելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստատեսային ուղերձում Դուտերտեն ասել է, որ կենսական նշանակություն ունի բոլորի համագործակցությունն ու տնային կարանտինի կանոններին հետևելը: Իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը և երկրի փխրուն առողջապահական համակարգը փրկել գերծանրաբեռնվածությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները