Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 760 մարդ

21:52   02 Ապրիլ 2020    276

Իտալիայում հինգշաբթի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից 760 մարդ է մահացել մեկ օրում, մահացության ցուցանիշը երկրում հասել է 13 915-ի:

Ինչպես նշվում է, հինգշաբթի գրանցված ցուցանիշը ցածր է չորեքշաբթի արձանագրված մահվան դեպքերի թվից:

Իտալիայում և մասնավորապես Լոմբարդիայում, որը վիրուսից ամենատուժաշ մարզն է, վարակման դեպքերի ցուցանիշը նվազում է։ Ողջ երկրում վարակման 4 668 նոր դեպք է գրանցվել, որոնցից 1292-ը՝ Լոմբարդիայում՝ նախորդ օրվա 1565-ի համեմատ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիայի կառավարությունը նախօրեին որոշել է երկրում սահմանված կարանտինը երկարաձգել մինչև ապրիլի 13-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները