ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով Գրանդ Կանյոն ազգային արգելոցը այցելուների համար փակել են

09:35   03 Ապրիլ 2020    221

Որոշվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Գրանդ Կանյոն ազգային արգելոցը այցելությունների համար ամբողջությամբ փակել:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Ազգային արգելոցների վարչության կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ փաստաթղթի՝ մինչեւ հետագա կարգադրությունները, արգելոցն անհապաղ փակելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ տեղական իշխանությունները համապատասխան հարցում են ուղարկել ԱՄՆ Ազգային արգելոցների վարչություն: «Գրանդ Կանյոն արգելոցի այցելուների, աշխատակիցների, կամավորների, բնակիչների եւ գործընկերների առողջությունն ու անվտանգությունը Վարչության առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում են»,- նշված է հայտարարության մեջ:

Դրանից բացի, ապրիլի 1-ից դադարեցվել է այցելուների ընդունումը Կալիֆոռնիա նահանգի Ջոշուա Թրի ազգային արգելոց: Այնտեղ աշխատանքը շարունակում են միայն անվտանգության ծառայության աշխատակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները