Այլ մարդկանց ներկայությունը մարդուն ստիպում է հաճախ եւ մեծ չափաբաժնով ուտել

09:52   03 Ապրիլ 2020    265

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ այդ հատուկությունը եկել է վաղ ժամանակներից, երբ մեր նախնիները ուտելիքը պաշտպանում էին մրցակիցներից՝ գիշատիչներից:

Եվ հետեւաբար, մարդը տարբեր կերպ է ուտում, երբ մենակ է կամ խմբի հետ է: Նույնը կարելի է ասել կենդանիների պահվածքի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հավաքելով 60 կամավորների՝ հետազոտողների խումբը փորձ է կատարել: Մարդիկ տարբեր պահվածք են դրսեւորել մենակ կամ խմբի հետ ուտելու ժամանակ: «Կամավորները շատ չիպսեր են կերել, երբ իմացել են, որ իրենց հետ միասին այլ մարդիկ են ուտում: Եվ դա նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք տարբեր սենյակներում են եղել:

Այդ առումով մենք չենք տարբերվում պրիմիտիվ էակներից: Հավանաբար, այդ պահվածքի համար պատասխանատու են հնագույն կենսաբանական մեխանիզմները»,- ասել է հետազոտողների խմբի ղեկավար Յուկիկո Օգուրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները