Ուկրաինայում Զատկի տոներին ընդառաջ կխստացնեն կարանտինի ռեժիմը

10:04   03 Ապրիլ 2020    246

Ուկրաինայի նախարարների կաբինետը կարանտինային ռեժիմի խստացման վերաբերյալ որոշում է ընդունել:Կորոնավիրուսի բռնկման հետ կապված հինգշաբթի երեկոյան կայացել է կառավարության արտահերթ նիստ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստեպանովի խոսքով՝ սահմանափակումների խստացումը առաջին հերթին կվերաբերի 60-ից բարձր տարիքի անձանց: Նաև ծրագրվում էր սահմանափակել այգիներ և հանգստի գոտիներ այցերը, պետք է դադարի հանրային տրանսպորտի աշխատանքը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաղորդել էր, որ իշխանությունները ծրագրում են ապրիլի 6-ից 24-ը խստացնել մեկուսացման պայմանները մասնավորապես Զատկի տոների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները