Տորոնտոյում սահմանվել է խոշոր տուգանք սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար

11:20   03 Ապրիլ 2020    239

Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավճռից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,-ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տորոնտո  


Վերնագիրի այլ պիտակները