Թրամփը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել

13:43   03 Ապրիլ 2020    274

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, արդյունքը բացասական է եղել:

«Նա առողջ է, ախտանշաններ չկան»,- բժշկի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Նա հստակեցրել է, որ Թրամփին ստուգել են նոր արագ թեստով, որի արդյունքները պարզ են դառնում 15 րոպե անց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարտի 14-ին Թրամփը բժշկի առաջարկով առաջին թեստն էր հանձնել, քանի որ պարզվել էր, որ երկրի առաջնորդը շփում է ունեցել բրազիլացի վարակված պաշտոնյայի հետ: Այդ ժամանակ նույնպես թեստի պատասխանը բացասական էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները