Ջեֆ Բեզոսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին

14:06   03 Ապրիլ 2020    273

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ծրագրում է 100 մլն դոլար նվիրաբերել Ամերիկայի ամբողջ տարածքում գործող պարենային բանկերին, որը ներկայումս կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծանր եւ կտրուկ տնտեսական անկում է վերապրում, փոխանցում է FoxNews-ը:

«Ամերիկյան ընտանիքներում պարենային անվտանգության բացակայությունը կարեւոր խնդիր է նույնիսկ սովորական ժամանակներում, եւ ցավոք, COVID-19-ը զգալիորեն մեծացնում է այդ սթրեսը»,- իր Instagram-ում նշել է Բեզոսը. «Հիմա միլիոնավոր ամերիկացիներ պարենային բանկերին են դիմում»:

ԱՄՆ-ում գործում է ավելի քան 200 պարենային բանկ, որոնք 46 մլն մարդու են կերակրում, 2019 թվականին հասույթը կազմել է 2,9 մլրդ դոլար, որի մեծ մասը ծախսվել է մթերքի պահեստավորման համար:

Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է նրան, որ ընդամենը 2 շաբաթում 10 միլիոն ամերիկացիներ աշխատանքը կորցրել են: Սա ԱՄՆ աշխատանքի շուկայում ամենաարագ փլուզումն է, եւ տնտեսագետները նախազգուշացնում են, որ գործազրկությունը կարող է հասնել մի մակարդակի, ինչպիսին չի եղել Մեծ դեպրեսիայի տարիներից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները