Ռուսաստանում կորոնավիրուսի թեստավորումների թիվն անցել է կես միլիոնը

15:05   03 Ապրիլ 2020    258

Վերջին 1 օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 601 դեպք։ Հանրագումագորւմ բոլոր վարակվածների թիվը հասել է 4149 մարդու։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի կորոնավիրուսային օպերատիվ շտաբը։

Այս 4 հազար վարակման դեպքի հայտնաբերման համար Ռուսաստանում արդեն իսկ ավելի քան կես միլիոն թեստավորում է իրականացվել։ Արդյունքում պարզվել է, որ վարակակիրներ կան երկրի 78 առանձին շրջաններում և երկրամասերում։

Կորոնավիրուսով վարակվածներից ընդհանուր առմամբ մահացել է 34 մարդ, 4-ը՝ միայն վերջին օրվա ընթացքում։ Ապաքինվածների ընդհանուր քանակը 281 է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները