Մերկելն էլ դուրս եկավ կարանտինից

15:16   03 Ապրիլ 2020    238

14 օր կարանտինում անցկացնելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերադարձել է աշխատանքային սովորական ռեժիմի, այժմ արդեն աշխատում է աշխատավայրից, ոչ թե տնից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է դաշնային դառավարության խոսնակը։

«Տնային կարանտինի 14 օրերն ավարտվել են։ Բարեբախտաբար, կորոնավիրուսի առկայության մի քանի թեստերը բացասական արդյւունք են ցույց տվել։ Հիմա Մերկելի աշխատանքը կշարունակվի կանցլերի աշխատակազմից»,- ասել է խոսնակը։

Հիշեցնենք, որ Մերկելը ինքնամեկուսացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրա պատվաստումներն իրականացրած բժիշկը կորոնավիրուսով է վարակվել։ Մերկելը տնից մասնակցում էր երկրի կառավարմանը, առցանց կոնֆերանսներ էր ունենում այլ առաջնորդների հետ և այլն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները