Իրանը կսկսի 6000 տոննա կշռող էսկադրային ականակրի կառուցումը

16:06   03 Ապրիլ 2020    247

Իրանը կսկսի 6000 տոննա կշռող էսկադրային ականակրի կառուցումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի կոնտրծովակալ Ամիր Ռաստեգարին:

«Իրանի ծովային արդյունաբերության կազմակերպությունը ծանր ականակիրների կառուցման ծրագիր է իրականացնում: Մենք աշխատում ենք երկարաժամկետ հեռանկարով 6000 տոննա կշռող էսկադրային ականակրի կառուցման ուղղությամբ: Այն ՊՆ-ին կապահովի միջազգային ջրերում եւ օվկիանոսներում երկարաժամկետ ներկայություն»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրանը ծովային տեխնիկայի արտադրության հարցում Պարսից ծոցի պետությունների շրջանում առաջին տեղում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները