Ֆիլիպինների նախագահը խոստացել է գնդակահարել կարանտինը խախտողներին

16:56   03 Ապրիլ 2020    320

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է գնդակահար կարանտինը խախտողներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Philippine Star» տեղի հրատարակությունը։

«Ես ստիպված եմ ասել (քաղաքացիներին). Պահպանեք կարանտինի ռեժիմը, քանի որ հակառակ դեպքում ես առանց հապաղելու կհրամայեմ ոստիկաններին գնդակահարել խախտողներին»,-ասել է Դուտերտեն:

Ֆիլիպինների նախագահը կոչ է արել նաև խնամքով վերաբերվել բուժաշխատողներին: Նա նշել է, որ կոպիտ վերաբերմունք ցուցաբերողները նույնպես կպատժվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները