Մոսկվան «գնում է» ռուս բժիշկներին՝ չափազանց բարձր աշխատավարձի առաջարկներով

17:05   03 Ապրիլ 2020    268

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հրապարակել է բուժաշխատողների թափուր հաստիքների ցուցակը, կից աշխատավարձի չափով, որը առաջարկում է։ Հիմնական ուշադրության կենտրոնում այն մասնագետներն են, որոնք ներգրավված են կորոնավիրուսային պանդեմիայի պայքարի մեջ։

Սա, ըստ էության, ռեգիոնների բժիշկներին բարձր աշխատավարձով գայթակղելու եւ Մոսկվա բերելու քաղաքականություն է, այն դեպքում, երբ ռեգիոններում այսպես թե այնպես բժիշկների եւ բուժաշխատողների լուրջ պակաս կա։

Նոր մասնագետները աշխատելու են Նոր Մոսկվայում կառուցվելիք 500 մահճակալանոց բուժկենտրոնում, որը հատուկ սպասարկելու է կորոնավիրուսով հիվանդներին։ Հարցազրույց կարելի է անցնել օնլայն, իսկ աշխատանքի մեկնարկը ապրիլի քսանից է։ Այսպես, որոշ դեպքերում մեկ հերթափոխի համար առաջարկվում է մինչեւ 30 հազար ռուբլի, իսկ ամսեկան 15 հերթափոխի դիմաց՝ մոտ կես միլիոն ռուբլի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները