Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ անցավ Իտալիայից

17:16   03 Ապրիլ 2020    255

Իսպանիան երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների քանակով՝ առաջ անցնելով Իտալիայից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:

Ընդհանուր առմամբ, Իսպանիայում գրանցվել է վարակի 117 710 դեպք: Հայտնի է, որ վիրուսից մահացել է 10 935 մարդ (մեկ օրում ՝932), առողջացել է 30 513 հիվանդ: Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում գրանցվել է վարակվելու 115 242 դեպք, մինչդեռ այստեղ մահվան դեպքերը շատ ավելին են՝ մոտ 14 հազար: Վարակվածնեի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 245 574 վարակվելու դեպք, մահացել է 6 հազար մարդ:

Մարտի 25-ին հայտնի է դարձել, որ Իսպանիայի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոն վարակվել է կորոնավիրուսով:

Ջոն Հոփկինսի համալսարանի կողմից իրականացվող հետազոտության համաձայն՝ աշխարհում գրանցվել է վարակվելու 1 միլիոն 19 հազար դեպք: Մահացել է ավելի քան 53,2 հազար հիվանդ, 212.3 հազ.-ն առողջացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները