Լուկաշենկոն հակասական խորհուրդներ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում

17:48   03 Ապրիլ 2020    250

Բելառուսի նախագահը սկանդալային հայտարարությունների հերթական խմբաքանակն է թողարկել։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նա մասնավորապես խորհուրդ է տալիս շատ սերուցքային կարագ ուտել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է «Միր» հեռուստակայանին տված հարցազրույցում։

«Երեկ լսեցի, որ մի շատ խելացի ռուսաստանցի ասում էր՝ պետք է կորոնավիրուսի դեմ պայքարել ֆիզիկապես։ Ես էլ մտածում եմ՝ ո՞րն է դա։ Պետք է սեփական անձը պաշտպանել վտանգից։ Պետք է սպորտով զբաղվել ու մաքուր օդում անցկացնել ժամանակը։ Պետք է օգնել թոքերին։

Ասում է՝ մենք դիետա ենք պահում, իսկ փոխարենը պետք է յուղալի սնունդ ուտել։ Ես նույնպես ինձ սահմանափակում էի։ Իսկ հիմա, պարզվում է, անհրաժեշտ է սերուցքային կարագ ուտել, այն օգնում է թոքերին պայքարել վիրուսի դեմ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն ավելացրել է՝ եթե այդ խելացի մարդն այդպիսի բաներ էր ասում, «երևի հիմար չէ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները