Մոսկվայի բնակիչներն այլ շրջաններ կկարողանան գնալ անձնական մեքենաներով և տաքսիներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում

19:20   03 Ապրիլ 2020    244

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի բնակիչները կկարողանան մարզեր ուղևորվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անձնական մեքենաների և տաքսի ծառայությունների միջոցով:

Այս մասին գրում է Известия-ը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով մոսկովյան օպերատիվ շտաբին: «Լուրջ անհրաժեշտության դեպքում կարելի է անձնական մեքենաներով և տաքսիներով այլ մարզեր գնալ»,- նշվում է շտաբի հաղորդագրությունում:

Ընդ որում, ինչպես մանրամասնել են շտաբում, «ձեզ կարող են կանգնեցնել իրավապահ մարմինների աշխատակիցները և պարզել ձեր ուղևորության նպատակը: Ձեզ հետ պետք է լինի անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները