Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է

20:26   03 Ապրիլ 2020    335

Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է։

Զոհերի թվի նվազում գրանցվել է ուրբաթ օրը․ զոհվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ 950 զոհերից հասնել է 932-ի, հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով վարակակիրների թիվը հասել է 117 710-ի, մահացել է 10 935 մարդ, ապաքինվել՝ 30 513-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 040 499 դեպք, 55 185-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 222 240 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները