Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր ինքնազգացողության մասին

20:57   03 Ապրիլ 2020    271

Մեծ Բրիտաիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց մեկ շաբաթ անց իրեն ավելի լավ է զգում, սակայն առաջվա պես ջերմություն ունի, այս մասին հայտնի է դառնում Twitter սոցկայքում վարչապետի հայտարարությունից։

«Ինչ վերաբերում է իմ անձնական դեպքին, չնայած որ ինձ լավ եմ զգում, նախատեսված յոթ օրը մեկուսացված եմ եղել, սակայն, ցավոք, ախտանշաններից մեկը մնում է․ առաջվա պես ջերմություն ունեմ»,- հայտնել է Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կառավարական հորդորների համապատասխան՝ ես պետք է մինչև այս ախտանշանի վերանալը մեկուսացած լինեմ, սակայն պարզ է, որ անընդհատ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր ծրագրով»,- նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները