ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին՝ նախատեսվածի համաձայն. Թրամփ

10:17   04 Ապրիլ 2020    200

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, ինչպես և նախատեսված էր:

Այս մասին գրում է TACC գործակալությունը: «Ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Փոստային ծառայության միջոցով քվեարկություն չի լինելու: Քվեարկողները պետք է գան ընտրատարածք և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթե որևէ մեկն այդպես անել չի ցանկանում, նշանակում է պատրաստվում է խաբեության»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հավելենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը գրեթե դադարեցվել է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված: Գարնանը մի շարք նահանգներում անցկացվելու էին առաջնային ընտրությունները, որոնք հետաձգվել են և կկայանան ամռանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները