Թրամփը բացատրել է, թե ինչու է խուսափում բժշկական դիմակ կրելուց

10:39   04 Ապրիլ 2020    214

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու նպատալով չի պատրաստվում բժշկական դիմակ կրել:

Նրա կարծիքով՝ դա ԱՄՆ-ի առաջնորդի կարգավիճակին համապատասխան չէ: Այս մասին գրում է Интерфакс-ը:

«Ես ինձ լավ եմ զգում և չեմ պատրաստվում դա անել: Գիտեք, նստել նախագահական նստավայրում և դիմակ կրել, միևնույն ժամանակ ողջունել նախագահների, վարչապետների, արքաների, թագուհիների… նույնիսկ չգիտեմ, դա ինձ համար չէ»,- ասել է Թրամփն ու հավելել, որ, հնարավոր է, այս առումով փոխի կարծիքը, բայց, հուսով է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «շատ շուտով կավարտվի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հավելենք, որ աշխարհում վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է: Վերջին տվյալներով՝ երկրում վարակվածների թիվը գերազանցում է 277 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները