Պերուում 16 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումից՝ փորձելով փրկվել կորոնավիրուսից

11:44   04 Ապրիլ 2020    174

Պերուում ալկոհոլային թունավորումից մոտ 16 մարդ է մահացել:

Andina գործակալության տվյալներով, նրանք կասկածելի ծագման ալկոհոլ են խմել՝ փորձելով «ախտահանել» իրենց և պաշտպանվել կորոնավիրուսից:

Ի դեպ, 15 մարդ դեռևս գտնվում է բժշկական հաստատություններում: Նշվում է, որ ազգային ոստիկանությունը առգրավել է կասկածելի ծագման ալկոհոլային խմիչքները:

Hayatsk.info


Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները