Վրաստանում Շտապօգնության բժիշկը վարակվել է կորոնավիրուսով

13:29   04 Ապրիլ 2020    220

Թբիլիսիում Շտապօգնության ծառայության բժշկուհիներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Այս մասին հայտնել է անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Նախանշանները երեկ են զգացվել, նրա վերջին հերթապահությունը եղել է մարտի 31-ին, Գոգիտիձեն ասել է, որ Շտապ օգնության ծառայության այլ աշխատակիցների վարակման հավանականությունը չի բացառում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտնի է, որ բժշկուհին վարակվել է ամուսնուց, ով աշխատում է Կենտրոնական բանկի պահոցում, նա ապրիլի 2-ին վարակված 7 աշխատակիցներից մեկն է: Վարակված բուժաշխատողի հետ շփված բուժանձնակազմը ինքնամեկուսացվել է: Դեռևս պարզ չէ՝ կան արդյոք վարակվածներ՝ այն կանչերի դեպքում, երբ բնակիչներին տվյալ բժիշկն է սպասարկել:

Հիշեցնենք՝ Վրաստանում սա բուժաշխատողի վարակի առաջին դեպքը չէ: Մարտի 30-ին Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույրը վարակվել էր հոգեկան խանգարումներ ունեցող կորոնավարակակրից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները