Կորոնավիրուսով վարակված Բորիս Ջոնսոնն՝ իր առողջական վիճակի մասին

15:11   04 Ապրիլ 2020    244

Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանրությանը տեղեկացրել է իր առողջական վիճակի մասին:

Նա ասել է, որ հիմա ավելի լավ է զգում, կարանտինի յոթ օրն անցել է, բայց դեռ ունի որոշ ախտանշաններ՝ ջերմում է։ Վարչապետը բրիտանացիներին կոչ է արել տանից դուրս չգալ կամ դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրիտանիայում վարակվել էր նաև առողջապահության նախարար Մեթ Հենքոկը, ով արդեն դադարեցրել է կարանտինը և աշխատում է սովորական գրաֆիկով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները