Հոնկոնգում կատվի մոտ հաստատել են կորոնավիրուսը.oie.int

15:44   04 Ապրիլ 2020    227

Հոնկոնգում COVID -19 կորոնավիրուսի նոր տեսակի դրական արդյունք են ցույց տվել կատվի անալիզները։

Այս մասին հայտնում է կենդանիների առողջության պահպանման Համաշխարհային կազմակերպությունը (OIE)։ Կենդանին գտնվում է կարանտինի մեջ մարտի 30-ից՝ նրա տիրոջ մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։ Այսպիսով, կենդանին կորոնավիրուսով վարակվել է մարդուց։

Նշվում է, որ կենդանու մոտ հատուկ ախտանշաններ չեն նկատվել։ Կազմակերպությունը հավելել է, որ կորոնավիրուսով վարակվածների կենդանիները եւս 14 օր կանցնեն մեկուսացման՝ անասնաբույժների հսկողության ներքո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին շնորհվել է COVID-2019 պաշտոնական անվանումը:

Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը համաճարակ Է հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները