Բոլսոնարուն այս կիրակի հայտարարել է ազգային ծոմի և աղոթքի օր

18:02   04 Ապրիլ 2020    237

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը բազմիցս բացասական է արտահայտվել COVID-19-ի դեմ պայքարի խիստ միջոցների մասին, այս կիրակի հայտարարել է ազգային ծոմի և աղոթքի օր՝ «Բրազիլիան չար համավարակից ազատելու համար»։

Երկրում կորոնավրուսի հետևանքով զոհերի թվի աճի և հանրային առողջապահության ոլորտում ճգնաժամի ֆոնին Բոլսոնարուն, որը մեղմել է COVID-19-ի դեմ պայքարի իր տոնը, հանդիպել է ավետարանական քրիստոնյաների հետ, գրում է աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կրոնական առաջնորդների հետ միասին մենք բրազիլացիներին կոչ ենք անում ծոմ պահել և աղոթել, որպեսզի Բրազիլիան հնարավորինս շուտ ազատվի այս չարիքից»,- ասել է նա Jovem Pan ռադիոկայանի եթերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները