Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3452-ի

18:16   04 Ապրիլ 2020    239

Իրանում կորոնավիրուսի հետևանքով վարակվածների թիվը հասել է 55 743-ի, որոնցից 3452-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։

«Նախօրեին ամբողջ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 2560 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 743-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ցավոք, անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 158 մարդ։ Զոհերի թիվը հասել է 3452-ի»,- հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում՝ տեղեկացնելով նաև, որ ապաքինվել է 19 736 վարակակիր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները