ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան լքում է Իրաքում գտնվող Ալ-Տակադում ավիաբազան

19:03   04 Ապրիլ 2020    230

Միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ հեռանում են Ալ-Տակադում ավիաբազայից, որը գտնվում է Իրաքի կենտրոնական Անբար նահանգում:

Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջին հայտնել է «Անխախտ որոշում» օպերացիայի շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Մայլզ Քեգինսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ամիսներ պլանավորումից հետո կոալիցիան լքում է Ալ-Տակադում ավիաբազան եւ մոտ 3.5 միլիոն դոլարի գույք է փոխանցում Իրաքի կառավարությանը: Երկիրը լքեն նաեւ «Անխախտ որոշում» օպերացիայի 500 անդամները: Իրաքի զինված ուժերը շարունակում են վճռականորեն պայքարել «Իսլամական պետության» հետ Անբար նահանգում»,- գրել է Քեգինսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները