Ս. Արաբիան պատասխանել ք Պուտինի՝ մրցակիցներից ազատվելու վերաբերյալ խոսքին

19:52   04 Ապրիլ 2020    261

Սաուդյան Արաբիան պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին այն մասին, որ «մեր գործընկերների կողմից փորձ է արվել ազատվել մրցակիցներից, որոնք արտադրում են, այսպես կոչված, թերթաքարային նավթ»:

Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հայտարարել է, որ Պուտինի հայտարարությունը ամբողջովին սուտ է: Նա նշել է, որ Ռուսաստանն ինքն է հրաժարվել ՕՊԵԿ+ գործարքից, մինչդեռ մյուս երկրներն ու Սաուդյան Արաբիան ինքը փորձել են համոզել Ռուսաստանին երկարաձգել համաձայնագիրը, բայց նա հրաժարվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը զարմացել է փաստերի խեղաթյուրումից և հույս հայտնեցլոր մոտ ապագայում Ռուսաստանը ճիշտ որոշում կկայացնի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները