Թաիլանդը կարճաժամկետ դադարեցնում է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները

20:35   04 Ապրիլ 2020    217

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդը կարճաժամկետ դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները:

Արգելքն արդեն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ից և կգործի մինչև ապրիլի 6-ը: Իշխանությունները նման մեթոդների են դիմում, որպեսզի ժամանակ շահեն և կանխարգելեն վարակի ներթափանցումը երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ընթացքում կլինեն բացառություններ, օդանավակայաններում կշարունակեն ընդունել հումանիտար օգնության, ռազմական և բժշկական ինքնաթիռները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները