Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը

20:48   04 Ապրիլ 2020    236

Կյանքը մոլորակի վրա կանգ է առել: Վերաարձը բնականոն վիճակին, եթե նույնիսկ հնարավոր է, ապա ավելի թանկ կնստի, քան բոլոր հետպատերազմյան ճգնաժամերի դեպքում:

Վերջնական արդյունքը վիրուսը ցույց կտա ամիսներ անց, եթե ոչ՝ տարիներ, սակայն արդեն ներկա պահին Արևմուտքը կանխավճար է տալիս տնտեսության ապաքինման և վերականգնման համար, և այդ վճարը հաշվարկվում է տրիլիոն դոլարներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակն Արևմուտքում դեռևս չի հասել գագաթնակետին, և դրա շարունակությունից կախված կլինի, թե որքան աղքատ են ապրելու մարդիկ: Մի շարք երկրներում կարանտինը շաբաթներ է, ինչ շարունակվում է, սակայն իշխանությունները նախազգուշացնում են, որ այս կամ այն ձևաչափով այն կարող է և կես տարի տևել:

Աղետի մոտավոր մասշատբները կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, թե որքան գումար են խոստանում ծախսել հարուստ երկրների իշխանությունները տնտեսության վերականգման համար այս սկզբնական փուլում: Խոսքը հսկայական, աննախադեպ և վախեցնող գումարների մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները