Քուվեյթը հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին

20:51   04 Ապրիլ 2020    234

Քուվեյթի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին:

Հաղորդվում է, որ մահացել է Հնդկաստանի 46-ամյա մի քաղաքացի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:

Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր տեսակի կորոնավիրուսը պանդեմիա էր ճանաչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները