ԶԼՄ-ները իմացել են կորոնավիրուսից բուժման գինը ԱՄՆ-ում

22:52   04 Ապրիլ 2020    265

Կորոնավիրուսով վարակված ամերիկացիներին կարող են տասնյակ հազարավոր դոլարներ անհրաժեշտ լինել բուժման դիմաց վճարելու համար։

«Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսային վարակով հիվանդանոց են ընկնում, պետք է պատրաստվեն նրան, որ ստիպված կլինեն վճարել 42 486 - 74 310 դոլար այն դեպքում, եթե չունեն բժշկական ապահովագրություն կամ եթե նրանց ապահովագրական ընկերությունը որոշի, որ նրանց կողմից ստացված բժշկական օգնությունը չի մտնում այն ծառայությունների մեջ, որոնք նախատեսված են ապահովագրությամբ», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընդ որում, օրինակ, չապահովագրված պացիենտներին վեցօրյա հոսպիտալացման համար պետք է վճարել 73 300 դոլար, իսկ ապահովագրվածներին՝ 38 222 դոլարի մի մասը, որը բուժհաստատությունը գանձում է ապահովագրական ընկերությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները