Նոր Զելանդիայի վարչապետն անվանել է «հիմար» մարդկանց վրա հազացող եւ դա նկարահանող տղամարդուն․ The Guardian

10:55   05 Ապրիլ 2020    204

Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հատել է 1000-ի սահմանագիծը, ընդ որում՝ կիրակի հաստատվել է 89 նոր դեպք, գրում է The Guardian-ը։

Հիվանդանոցում այժմ գտնվում է կորոնավիրուսով վարակված 15 մարդ, որոնցից 3-ը բուժվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը բարձր է գնահատել երկրի բոլոր բնակիչներին, որոնք պահպանում են խիստ մեկուսացում։

Ընդ որում՝ նա նշել է, որ «մեծահոգաբար կանվաներ որոշ մարդկանց «հիմարներ»՝ նկատի ունենալով Քրայսթչերչից տղամարդուն, որ հազացել է մարդկանց վրա եւ նկարահանել այդ ընթացքը։

Արդերնը նաեւ հաղորդել է, որ դեռեւս չի ընդունվել որոշում երկրում խիստ մեկուսացումը երկարաձգելու մասին՝ նշելով, որ դրա սահմանումն անհրաժեշտ արդյունք է տվել։ Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայում չի դիտարկվում վարակման այնպիսի արագ աճ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում։

Երկրի վարչապետն ընդգծել է, որ առանց խիստ միջոցառումների երկրում կգրանցվեր վարակման 4 000 դեպք 1 000-ի փոխարեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները