Թրամփը հայտարարեց, որ զորք կմտցնի Նյու Յորք՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար

11:10   05 Ապրիլ 2020    213

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 1000 զինծառայող, այդ թվում՝ բժիշկներ, կուղարկվեն Նյու Յորք՝ կորոնավիրուսային COVID-19 վարակի տարածման դեմ պայքարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է CNBC-ն:

Նա այս հայտարարությունն արել է լրագրողների հետ շփման ընթացքում:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ էլի «հազար հազարավոր» զինծառայողներ, ներառյալ՝ բժիշկներ, կուղարկվեն տարբեր նահանգներ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է՝ COVID-19 պաշտոնական անունով: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսը պանդեմիա հայտարարեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները