Վրաստանի վարչապետը չի մասնակցի Զատկական տոնի եկեղեցական արարողությանը

12:58   05 Ապրիլ 2020    249

Վրաստանի կառավարության ղեկավարն այսօր հաստատել է, որ ներկա չի գտնվելու Զատկի տոնին եկեղեցում անցկացվող արարողություններին ու ավանդական հեռարձակումը տանն է դիտելու:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Aliq․ge-ն։

«Ես, որպես քրիստոնյա, տնից կհետևեմ, իսկ որպես պատասխանատու քաղաքացի ու որպես կառավարության ղեկավար չեմ գնա եկեղեցի ու ցանկացած քաղաքացու խորհուրդ եմ տալիս նույն կերպ վարվել», — ասել է Գախարիան:

Նա ասել է, որ իշխանությունն ու եկեղեցին միշտ էլ կգտնեն ելքեր, որոնք մարդկանց կյանքի ու առողջության շահերից կբխեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները