Մոսկվայի Շտապօգնության ղեկավարը կորոնավիրուսի կասկածով ինքնամեկուսացվել է իր աշխատասենյակում. Life.ru

14:46   05 Ապրիլ 2020    267

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Շտապօգնության ղեկավար Նիկոլայ Պլավունովն ինքնամեկուսացվել է սեփական աշխատասենյակում կորոնավիրուսի վարակվածության կասկածով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում տալով Mash թելեգրամ ալիքին:

Հաղորդվում է, որ Պլավունովն իր աշխատանքը շարունակում է աշխատասենյակից և այժմ սպասում է Covid-19-ի թեստի պատասխանին:

Ավելի վաղ լրատվամիջոցը հաղորդել էր, որ կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել են նաև Պլավունովի տեղակալը՝ Դմիտրի Գավրիլովը, ինչպես նաև նրա մի քանի կոլեգաներ:

Ըստ թելեգրամ ալիքի՝ Գավրիլովի թեստի պատասխանը դրական է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները