ԱՄՆ-ն և Կանադան կարող են մաքսատուրքեր սահմանել ՌԴ-ից և Ս. Արաբիայից նավթի ներկրման համար

16:24   05 Ապրիլ 2020    445

ԱՄՆ-ի և Կանադայի պաշտոնական դեմքերը բանակցություններ են վարում Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից նավթի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնում է Financial Times-ը:

Անգլալեզու պարբերականը վկայակոչել է Կանադայի նավթահանության ոլորտում խոշորագույն նահանգը համարվող Ալբերտայի վարչապետ Ջեյսոն Քենիին:

Երկրները նման քայլի կարող են գնալ, եթե Մոսկվան և Էր Ռիադը մոտ ժամանակներս չկարողնան նավթահանության հարցով գործարք կայացնել:

Պարբերականը նշում է, թե ԱՄՆ պաշտոնական դեմքերը նաև հաստատել են, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն ուսումնասիրում է այն հարցը, թե արդյոք մաքսատուրքերը Սաուդյան Արաբիայի կամ Ռուսաստանի նկատմամբ ազդեցության տարբերակ կդառնան: Այս ամենի հետ մեկտեղ քննարկվում են նաև խնդրի լուծման այլ տարբերակներ

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները