Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել

17:56   05 Ապրիլ 2020    266

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մարդն է մահացել, մահացողը 81-ամյա կին է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռատիանիին:

«Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր: Ստուգումների արդյունքում նրա մոտ հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ»,-նշել է Ռատիանին:

Կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր ապրիլի 4-ին:

Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները