ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 658 նոր դեպք

18:30   05 Ապրիլ 2020    240

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19 հաստատվել է ևս 658 մարդու մոտ, հաղորդում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Նոր դեպքեր են հայտնաբերվել երկրի 14 շրջաններում, հայտնում է INTERFAX.RU-ն։ Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 79 մարզում հասել է 5389-ի: Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում`536 մարդ, ևս 45-ը՝ Մոսկվայի մարզում, 22-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 20-ը` Սանկտ Պետերբուրգում:

Օրվա ընթացքում ևս 10 դեպք է հայտնաբերվել Տուլայի և Լենինգրադի շրջաններում, 4-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում, 3-ը՝ Խանտի-Մանսիյսկում, 2-ական նոր դեպք՝ Ղրիմում, Կամչատկայի երկրամասում, մեկական՝ Յարոսլավլում, Չելյաբինսկում, Նովոսիբիրսկում և Խաբարովսկի երկրամասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները