Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում գերազանցել է 65 000-ը

18:49   05 Ապրիլ 2020    248

Նոր տեսակի կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 65 666 մարդ:

Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները: Ներկա պահին վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 1 215 940-ի: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 253 694 մարդ: Ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 896 580 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ նախորդ օրը հաղորդվող տվյալների համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման 80 000 նոր դեպք է գրանցվել:

ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի տարածման համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները