Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 100 և 106 տարեկան երկու հիվանդ

19:20   05 Ապրիլ 2020    240

Իրանում ապաքինվել է COVID-19 կորոնավիրուսով վարակված 100 և 106 տարեկան երկու հիվանդ:

Ինչպես հաղորդում է IRNA ընկերությունը, նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հաղորդվում է, որ ապաքինման երկու դեպքն էլ արձանագրվել է Ղոմ քաղաքի հիվանդանոցներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

106-ամյա տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից շաբաթ` 14-օրյա բուժումից հետո: Երկրորդ հիվանդը՝ 100-ամյա Ալի Աֆշարին, կիրակի է դուրս գրվել հիվանդանոցից: Բացի այդ, երեքշաբթի հիվանդանոցից 98-ամյա հիվանդ է դուրս գրվել, որը նույնպես ապաքինվել է կորոնավիրուսից: Վերջինս հիվանդանոցում 27 օր է անցկացրել:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում հիվանդություններից մահացածների թիվը հասել է 3603-ի, ակտիվ վարակակիր են 34 887 մարդ: Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման օրվանից ի վեր ապաքինվել է 22 011 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները