Նյու Յորքում խալաթների պակասի պատճառով բժիշկները ստիպված կլինեն կրել աղբի պարկեր

19:57   05 Ապրիլ 2020    240

Նյու Յորքի Բրուքլինի բժշկական կենտրոնում բժիշկներն ու անձնակազմը բժշկական խալաթների փոխարեն ստիպված կլինեն կրել անձրևանոցներ և աղբի պարկեր:

Այս մասին CNN-ին է հաղորդել SUNY Downstate բժշկական կենտրոնի նախագահ Ուեյն Ռայլին: Երկուշաբթի՝ մարտի 31-ին, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարեց, որ դեղամիջոցների քանակությունը քաղաքին կբավականացնի մեկ շաբաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ այս պահին Նյու Յորքը Միացյալ Նահանգներում համաճարակի էպիկենտրոնն է: Նահանգում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է երեք հազարը, վարակվել է ավելի քան 100 հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները