ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք

20:03   05 Ապրիլ 2020    264

Մասնագետները Ռուսաստանում կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք են գրանցել, ծանր հիվանդներ նրանց թվում չկան:

Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է РИА Новости-ն:

«Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է: Բարեբախտաբար, նրանց թվում «ծանր» երեխաներ չկան, բայց այսօրվա դրությամբ սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ և չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ»,- ասել է Պոպովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Մոսկվայում այսօր՝ ապրիլի 5-ին, մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, իսկ ընդհանուր թիվը ՌԴ-ում՝ 658:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները