Հռոմի Պապը Ծաղկազարդի պատարագն անցկացրել է գրեթե դատարկ Սուրբ Պետրոսի տաճարում

20:15   05 Ապրիլ 2020    253

Վատիկանում այսօր տեղի է ունեցել ավանդական պատարագը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պատճառով Սուրբ Պետրոսի տաճարը գործնականում դատարկ է եղել, թեպետ սովորաբար Ծաղկազարդի Կիրակին այնտեղ հազարավոր հավատացյալներ են լինում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի տեղի լրագրողներից և հոգևորականներից, որոնք մասնակցել են պատարագին, այնտեղ ներկա է եղել ևս 15 մարդ: Ներկաները կանգնել են իրարից բավական հեռու տարածության վրա՝ համաճարակից վարակվելու վտանգի չենթարկվելու համար:
Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դատարկ է եղել նաև տաճարի դիմաց գտնվող հրապարակը:

Պատարագի ընթացքում Հռոմի Պապ կոչ է արել հավատացյալների «բացել սիրտը Աստծո առջև» նույնիսկ այս բարդ ժամանակներում:

«Այսօր Հիսուսը կօգնի մեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ եթե մենք տառապում ենք համաճարակից, կանգնած ենք բազմաթիվ վտանգների և չիրականացված հույսերի առջև, երբ մեր աչքի առջև խարխլվում են բազմադարյա հիմնասյուները: Պետք է բացել սիրտը Աստծո սիրո առջև և դուք կզգաք սփոփանք և աջակցություն», ասել է Ֆրանցիսկոս Պապը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները