Անգլիայի թագուհու ուղերձը. ինչ պաշտպանիչ միջոցներ են ձեռնարկել այն նկարելիս

20:34   05 Ապրիլ 2020    248

Ես ձեզ եմ դիմում ծայրաստիճան ծանր պահին, երբ մեր ամբողջ երկրի բնականոն կյանքը խաթարվել է.

Ոմանց համար այն արդեն վերածվել է վշտի, ոմանք ունեն բազմաթիվ ֆինանսական դժվարություններ, և սովորական կյանքի հսկայական փոփոխությունները ազդել են բոլորիս վրա:

Հուսով եմ, որ ապագայում բոլորս կհպարտանանք, թե ինչպես ենք մենք դիմակայել այս դժվարություններին: Եվ նրանք, ովքեր կգան մեզնից հետո, կասեն, որ բրիտանացիների այս սերունդը նույնքան ուժեղ է, որքան նախորդները:

Այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք են ինքնագիտակցումը, վճռականությունը և հոգատարությունը դիմացինի նկատմամբ, շարունակում են մեր երկրում կարևոր լինել»: Նման խոսքերով, կիրակի երեկոյան, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին դիմելու է ազգին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս հազվագյուտ տեսաուղերձը արդեն իսկ ձայնագրվել է Վինձոր ամրոցում, որտեղ 93-ամյա միապետը գտնվում է մեկուսացման մեջ, այն ձայնագրել է մեկ օպերատոր, ով եղել է պաշտպանիչ հագուստով, մյուս ամբողջ անձնակազմը գտնվել է կողքի սենյակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները