ՌԴ-ից երեք զբոսաշրջիկ չեն կարողացել թռչել Թաիլանդից և ապրում են լքված տաճարում

21:59   05 Ապրիլ 2020    289

Երեք ռուսաստանցի զբոսաշրջիկներ ապրում են Թաիլանդի Փուքեթ կղզու լքված տաճարում այն բանից հետո, երբ թռիչքների չեղարկման պատճառով չեն կարողացել վերադառնալ հայրենիք, հայտնում է The Thaiger- ը:

Կայքը նշում է, որ կղզու իշխանությունները փորձում են օգնել զբոսաշրջիկներին: Փուքետի օդանավակայանը փակվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է Thaiger-ը, 31-ամյա Ալեքսեյը, 29-ամյա Նիկոլայը և 24-ամյա Սոֆիան ապաստարան են գտել ավերված եկեղեցում, որի հարթակներից մեկը նրանք վերածել են ժամանակավոր խոհանոցի: Զբոսաշրջիկները բնակարան վարձելու համար փող չունեն:

«Տեղի բնակիչները ռուսաստանցիներին տվել են մի քանի վրաններ, դիմակներ և արագ պատրաստվող սնունդ: Զբոսաշրջիկներին կորոնավիրուսի առկայության համար ստուգել են, արդյունքները բացասական են: Փուքետի իշխանությունները նրանց համար նորմալ բնակարան են փնտրում», – գրում է կայքը:

Ըստ ԶԼՄ-ների , Փուքեթում կարող են լինել 200-300 օտարերկրյա զբոսաշրջիկներ (այլ աղբյուրների համաձայն՝ 600-800), ովքեր մնացել են կղզում՝ միջազգային օդանավակայանի փակումից հետո: Փուքեթում հյուրանոցները նոր հյուրեր չեն ընդունում:

Ապրիլի լույս 4-ի գիշերը Ռուսաստանը դադարեցրել է իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու թռիչքները: Նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, պետք է պետական ծառայությունների միասնական կայքում հատուկ ձև լրացնեն: Հավաքված տվյալների հիման վրա շտաբը կազմելու է Ռուսաստանի տարածք քաղաքացիների արտահանման ժամանակացույց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները