Իսպանիայում արտակարգ ռեժիմը կերկարաձգվի ևս 15 օրով. CNN

22:58   05 Ապրիլ 2020    299

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ևս 15 օրով կերկարաձգվի երկրում սահմանված մեկուսացման և բարձր պատրաստականության վիճակը, որով խստորեն սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը:

Ինչպես հայտնում է CNN-ը, արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մնչև ապրիլի 26-ը: Այս ընթացքում փակ կմնան դպրոցներն ու ձեռնարկությունների մեծ մասը: «Մենք մեծ ճգնաժամի առաջ ենք կանգնել՝ պայքարելով մեր կյանքի համար», - ասել է Սանչեսը ժողովրդին ուղղված ուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախորդ որոշմամբ՝ արտակարգ ռեժիմը երկարաձգվել էր մինչև ապրիլի 11-ը: Իսպանական կառավարությունը երկրի խորհրդարանին երեքշաբթի կխնդրի երկարաձգել արտակարգ ռեժիմը: Իսպանիան կորոնավիրուսից երկրորդ ամենատուժած երկիրն է ողջ աշխարհում՝ Իտալիայից հետո: Վարակվածների թիվը հասել է 124 736-ի, որոնցից 34 219-ը ապաքինվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները